Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղափոխվելու է ՆԳՆ կազմ»․ արդարադատության փոխնախարար

Դեկտեմբեր 16,2022 14:19

«Այս բարեփոխումների արդյունքում հատկապես ոստիկանությունն ավելի բարձր երաշխիքներ է ունենալու՝ ապաքաղաքական գործունեություն ծավալելու համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկված՝ ԱԻ նախարարության, ՀՀ ոստիկանության միավորում եւ ներքին գործերի նախարարության ստեղծում ենթադրող կառավարության նախագծերի փաթեթին՝ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մեկնաբանելով քննադատությունները, թե սրանով իշխանությունը ոստիկանությունը դարձնում է քաղաքականապես ենթակա մարմին, Արփինե Սարգսյանը նշեց․ «Այս փաթեթը թույլ կտա իրապես մասնագիտացված ոստիկանություն ունենալ»։ Նկատառմանն ի պատասխան, որ մինչեւ 15 տարվա ծառայության փորձ ունեցող ոստիկանները կորցնելու են կոչումները եւ թոշակ ստանալու հնարավորությունը, Արփինե Սարգսյանը նշեց․ «Փաթեթում չեք գտնի մի կետ, որի արդյունքում ոստիկանության ծառայողի կոչում կհանենք կամ արտոնությունից կզրկենք։ Հակառակը՝ ոստիկանության բլոկից նախարարության տիրույթ տեղափոխվող անձինք, որոնք հինգ տարում կգնան թոշակի, կհավակնեն ստանալ նույն կենսաթոշակը, որը կստանային, եթե ոստիկանության համակարգում անցնեին զինվորական թոշակի»։

ԱԻՆ աշխատակիցների ճակատագրին անդրադառնալով՝ փոխնախարարը հայտնեց, որ նրանք հատուկ ընթացակարգով՝ հարցազրույցներով, կարողանալու են ՆԳՆ-ում համապատասխան պաշտոններ զբաղեցնել․ «Իսկ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղափոխվելու է ՆԳՆ կազմ»։

Հարցին՝ այս բարեփոխումների արդյունքում ակնկալե՞նք, որ ոստիկանության կողմից դրսեւորվող բռնություններն ապագայում կբացառվեն, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Ցանկացած լուծում միտված է լինելու ոստիկանի՝ հարգանքի արժանի եւ հանրությանը ծառայող կերպար ստեղծելուն։ Իսկ բռնությունները ենթարկվում են քննության»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031