Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավտոմեքենա օտարելիս մարդիկ եկամտահարկի փոխարեն պետք է վճարեն պետտուրք՝ շարժիչի ամեն ձիաուժ հզորության համար 150 դրամ. Բադասյան

Դեկտեմբեր 16,2022 13:54

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է էլեկտրոնային առեւտրի հստակ կանոնակարգումներ մտցնել: Օրինակ, երբ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային հարթակներից առեւտուր ենք անում ու ապրանքը ձեռք է բերվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, ավելացված արժեքի հարկը պետք է հաշվարկվի եւ վճարվի ՀՀ-ում՝ անկախ նրանից մշտական հաստատություն ՀՀ-ում առկա՞ է, թե՞ ոչ: Սրա արդյունքում նախատեսվում է բյուջեի եկամուտներն ավելացնել: Բելառուսն ու Ղազախստանը նման կանոնակարգում ունեն:

Երկրորդ կանոնակարգումը ավտոմեքենաների օտարման գործարքների հետ է կապված: Երբ մեքենան օտարում ենք, եկամտային հարկի փոխարեն կսահմանվի պետական տուրք, եւ դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը: Գործող կարգավորմամբ որոշ մարդիկ չեն իմանում, որ մեքենան վաճառելիս պետք է հարկ վճարեն, մի մասը վճարում է, մյուս մասը՝ ոչ ու անհավասարություն է առաջանում: Հիմա պետական տուրքը հաշվարկվելու է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ:

Էլեկտրոնային առեւտրի հետ կապված ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ճշտեց՝ ստացվում է, որ հիմա օնլայն գնում կատարելիս պիտի քաղաքացին ԱԱՀ վճարի՞՝ Բադասյանը պատասխանեց, որ ֆիզիկական քաղաքացիների համար որեւէ բեռ չի սահմանվում: ԱԱՀ վճարելու պարտականություն ունենալու է էլեկտրոնային հարթակը, որը գործում է ոչ ռեզիդենտ գոտում՝ ԵԱՏՄ տարածքում: Օրինակ, ՌԴ-ում գործող էլեկտրոնային հարթակները պետք է ՀՀ-ից կատարվող գնումների դեպքում ԱԱՀ վճարեն ՀՀ պետբյուջե:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031