Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի և ԱԽ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի համակարգի շուրջ 60 ներկայացուցիչներ ավելի քան 25 երկրներից, այդ թվում Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Կանադայի, Ավստրալիայի ու Հարավային Ամերիկայի տարածաշրջանային գրասենյակների պատասխանատուները։
Առցանց հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն անդրադարձել են ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված անվտանգային և սոցիալ-տնտեսական իրավիճակին, Արցախի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական միջավայրին և իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։
ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները ներկայացրել են նախընթաց օրերին ձեռնարկված գործողությունները, աշխատանքի հիմանական ուղղություններն ու առկա ձեռքբերումները։ Մտքեր են փոխանակվել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից առաջիկայում ձեռնարկվող միջոցառումների և քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ՝ Արցախի նկատմամբ միջազգային զորակցության ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգությունների կանխարգելման, Արցախի Հանրապետության միջազգային շահերի պաշտպանություն ուղղություններով։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ