Արցախի Հանրապետության շրջափակումն անտարբեր չի թողնում ոչ մի հայի՝ անկախ մասնագիտությունից: Յուրաքանչյուր բանական մարդ իր բողոքի ձայնն է բարձրացնում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական եւ ահաբեկչական գործողությունների դեմ, ինչի արդյունքում Արցախի ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներ հայտնվել են աշխարհից լիակատար մեկուսացման եւ մարդասիրական աղետի մեջ:
Ստեղծված իրավիճակում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաեւ ֆուտբոլային տարբեր ակումբներում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Տիգրան Բարսեղյանը, Նարեկ Գրիգորյանը, որոնք ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ, համացանցի իրենց սթորիներում արել են հետեւյալ գրառումը. «Արցախը մարդասիրական ճգնաժամի առջեւ է: Ապաշրջափակեք կյանքի ճանապարհը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ