ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի բնակչության 81,8 % բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին: Այդ մասին փաստում են դեկտեմբերի 5-11-ը սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները, գրում են ադրբեջանական աղբյուրները։
Ընդ որում, նրանց աշխատանքը դրական է գնահատել հարցման մասնակիցների 6,9 %, իսկ 11,3 % դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Հարցվածների 49% կարծում է, որ խաղաղապահները կհեռանան Արցախից, երբ ավարտվի հնգամյա ժամկետը։
Ընդ որում, հարցման մասնակիցների 37,2%-ը Արցախում խաղաղապահների գտնվելու տևողության վերաբերյալ պատասխան են` «անորոշ ժամկետով»:
Կարդացեք նաև
Հարցվածների 13,8%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։