Այսօր ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Հայէլցանցերի» հետ կապված հայտարարեց, որ վերջերս Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում է եղել ու այնտեղ պարզել է, որ էլեկտրամատակարարման խափանումները պարբերական բնույթ են կրում. «Անընդհատ վնասվում են էլեկտրամատակարարման ցանցերը ու ցանկացած եղանակային պայմանների փոփոխության հետեւանքով՝ անձրեւ, նույնիսկ թույլ քամի, բնակչությունը հոսանք չի ունենում: Հաշվի առնելով, որ սահմանամերձ բնակավայրեր են, այս անջատումներով ավելի են բարդանում բնակիչների հոգսերը»:
Նա խնդրեց ՀԷՑ-ին միջոցներ ձեռնարկել ու լուծել այս հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ