Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ համարձակվել դատապարտել ստոր քայլը 120.000 անմեղ բնակչության դեմ․ Վրաստանի հայ համայնք

Դեկտեմբեր 16,2022 13:20

Վրաստանի հայ համայանքը հայտարարություն է տարածել՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետ.

«Երբ աշխարհը ամանորյա նախապատրաստական խառնաշփոթի մեջ է, այդ ժամանակ շուրջ 120000 անմեղ ժողովուրդ 5 օր է ինչ գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, քանի որ միակ Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող ճանապարհը` Բերձորի (Լաչինի) միջանցքը, այսպես կոչված բնապահպանները փակել են։ Բացի այդ, շատ մարդիկ մնացել են Արցախի սահմանին և չեն կարող վերադառնալ իրենց տները։ Պարզ է, որ առանց Ալիևի թույլտվության նույնիսկ թռչուն չի թռչում Ադրբեջանում։ Հասկանալի է բոլորիս համար, որ բնապահպան կոչվածները կատարում են Ալիևի հրամանը, որին թևավորում է Թուրքիան։

ՈՒզում ենք նշել, որ նրանց լոզունգները, պահվածքը, ժեստիկուլացիան, բացահայտ ցուցադրում են «Գորշ Գայլեր» խմբավորման առկայությունը այնտեղ, որը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված է մի շարք առաջատար երկրներում։ Ադրբեջանը այդ ստոր միջոցով փորձում է ճնշում գործադրել Արցախի բնակչության վրա և արցախահայությունը ենթարկվում է հոգեբանական տեռորի։ Դա չի հաջողվել նրանց մոտ 30 տարի առաջ և վստահ ենք չի հաջողվելու այսօր, քանի որ արցախահայությունը անցել է ավելի դժվար օրերի միջով և չի կոտրվել։ Ցավոք պետք է նշել, որ Ալիևի ռեժիմը շարունակում է մնալ անպատիժ։

Հավատում ենք, որ նավթի առկայությունը չի կարող գերակշռել մարդկանց իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը։

Տասնյակ տարիներ շարունակ Ալիևների բռնապետական ռեժիմը հաջողությամբ դաստիարակել է սերունդներ`ատելությամբ լցված հայերի նկատմամբ, ինչի վառ օրինակն է ահաբեկիչ` Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը, նաև 2020թ. 44 օրյա պատերազմի ժամանակ, և հետո ադրբեջանցիների ոչ մարդկային պահվածքը գերիների նկատմամբ։ Ալիևի սպառնալիքն անհերքելի փաստ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում կկրկնվի ցեղասպանություն։

Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, օգտվելով Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից, համարձակություն ունենալ, ռեալ գնահատել իրականությունը և դատապարտել ստոր և անմարդկային քայլը 120.000 անմեղ բնակչության դեմ։

Դիմում ենք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններին, ձեռնարկել քայլեր առաջքն առնելու հայերի նոր ցեղասպանության»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031