Կոլումբիայում ծանրամարտի աշխարհի առաջնությունն այսօր ավարտվում է: Բոգոտայի մրցահարթակը վերջինը տրամադրվելու է տղամարդկանց գերծանր քաշայիններին:
Ուժեղագույնների խմբում ընդգրկված 10 ծանրորդներից երեքը ներկայացնում են ծանրամարտի հայկական դպրոցը: Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը հանդես են գալիս Հայոց Եռագույնի ներքո, իսկ Գոռ Մինասյանը ներկայացնելու է Բահրեյնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ