Ֆուտբոլի Խորվաթիայի եւ Մարոկկոյի ազգային հավաքականները դեկտեմբերի 17-ին կվիճարկեն աշխարհի առաջնության բրոնզե մոդելները:
Մարոկկացիները, որ պատմության մեջ առաջին անգամ են հայտնվել այս փուլում, չեն ցանկանում բավարարվել արդեն եղածով: Նրանք վճռական են հաղթել խորվաթներին եւ Քաթարից տուն վերադառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալներով: Աֆրիկացիների այս մտադրության մասին Մահրիբ Արաբ Պրեսսին տեղեկացրել է հավաքականի ավագ Ռոմեն Սաիսսը:
«Հասկանալի է, որոշակի հիասթափություն կա, որովհետեւ մենք միշտ ցանկանում ենք հաջողության հասնել: Բայց պետք չէ մոռանալ, որ մենք բացառիկ արդյունք ցույց տվեցինք: Եվ սա դեռ վերջը չէ: Առջեւում եւս մեկ հանդիպում կա եւ մենք ցանկանում ենք եզրագիծը հատել երրորդ տեղում», – կիսաեզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո ընդգծել է Սիասսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ