Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը Հայաստանի դարպասն էր, հիմա ադրբեջանցիները հասել են Գորիս, Ջերմուկ: Որ թուրքը գա հասնի Երեւան, էլի ասելու են՝ ղարաբաղցինե՞րն են մեղավոր. Արծվիկ Սարգսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2022 12:04

Հարցազրույց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ

– Արցախի իշխանություններից, նրանց գործողություններից, հայտարարություններից գո՞հ եք:

– Իրենց կողմից ինչ հնարավոր է, անում են: Թե՛ պետնախարարը, թե՛ նախագահը՝ ամենքն իր տեղում է: Բայց Հայաստանն իրենից կախված ոչինչ չի անում: Հիմարներ կան, որ հատկապես սոցցանցերում ուրախանում են ստեղծված իրավիճակով՝ առանց հասկանալու, որ Ղարաբաղը Հայաստանի դարպասն էր, հիմա ադրբեջանցիները հասել են Գորիս, Ջերմուկ: Ամբողջ օրը հայաստանցի-ղարաբաղցի են խաղում՝ առանց գիտակցելու իրավիճակի լրջությունը: Չեն հասկանում, որ Ադրբեջանն արդեն Երեւանի մասին է խոսում, կույր են, խուլ եւ տգետ: Որ թուրքը գա հասնի Երեւան, ի՞նչ են անելու, էլի ասելու են՝ ղարաբաղցինե՞րն են մեղավոր: Փոխանակ խելքի գան, փողոց դուրս գան, պայքարեն, տեսեք՝ ինչեր են անում: 88-ին ո՞նց էր, պետք է հիմա էլ այդպես լինի: Ոմանց երակներում ոնց որ թուրքի արյուն ներարկված լինի:

– ՀՀ իշխանություններն ու որոշ շրջանակներ մեղքը բարդում են Ռուսաստանի, ռուս խաղաղապահների վրա: Դուք ի՞նչ եք մտածում:

– Այս իշխանությունները մեղքն ուրիշի վրա բարդելու մեծ փորձ ունեն: Նախ ասում էին, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր, հիմա էլ` ռուսներն ու ռուս խաղաղապահները: Բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Առնվազն հասկանալի չէ, թե Հայաստանի իշխանություններն Արցախում ռուս խաղաղապահներից բացի էլ ում են ուզում տեսնել: Ռուսը գոնե մի փոքրիկ հույս է, որ մի բան է պատահում, ասում ենք` ռուսն էստեղ է: Ռուսն էլ որ գնա, ո՞վ պետք է գա: Սրանք էլ են պառակտիչ քայլեր, որ ռուսը զզվի, գնա այստեղից, ասի` ձեր հերն էլ անիծած: Մի տգետ զանգված կա, ասում է` դե, գնացեք, ռուսին շնորհակալություն եք ասել, տորթ եք հյուրասիրել, թող ռուսն էլ ձեզ պաշտպանի: Բա ռուսն է հիմա այստեղ, ո՞ւմ ասենք շնորհակալություն: Պիտի ռուսին ասենք՝ պատերազմը կանգնեցնելու համար, Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը, ոչ թե Հայաստանի իշխանությունները:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031