Կա ստեղծված իրավիճակի հավասարակշռված գիտակցություն ու ինքնավստահություն։ Բայց Արցախից դուրս` Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ այդ ամենն անսահմանափակ չէ, մի օր կարող է սպառվել։ Եվ այս պահին հնարավոր բոլոր միջոցներով պետք է պայքարել հայության ներքին ու արտաքին թշնամիների դեմ, բոլոր ուղղություններով ահազանգ հնչեցնել, որպեսզի հակառակորդի այս ապօրինություններն Արցախում ողբերգական հետևանքներ չունենան, քանի որ 120 հազար բնակչությամբ Արցախում 30 հազարից ավելի մանուկ ու երեխա կա և հազարավոր ծանր ու կիսածանր հիվանդներ, որոնք անհապաղ բուժման կարիք ունեն, իսկ Ստեփանակերտում այդ հնարավորությունները չկան։
Հրապարակագիր Վարդգես Օվյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտում»