Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վաճառվում են… մարդու իրավունքներ՝ նավթի եւ գազի դիմաց». «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 16,2022 11:39

Միջազգային թիվ մեկ կառույցի՝ ՄԱԿ-ի կանոնադրական բոլոր երեք նպատակներն էլ առնչվում են այն իրավիճակին, որում այսօր Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիներն են:

ՄԱԿ-ը երեք օրից ավելի հապաղում եւ աչք է փակում իր կանոնադրական խնդիրների ու նպատակների կոպիտ ոտնահարման աղաղակող փաստի առաջ՝ խուսափելով անգամ հայտարարությամբ դրան արձանագրելուց եւ գնահատականներ տալուց: Ճիշտ է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի ուշ հայտնեց իր մտահոգությունը՝ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, բայց դա ամենեւին էլ սպասված գնահատականը չէ: Նման պահվածքով ՄԱԿ-ի այսօրվա ղեկավարությունը լրջագույն հարված է հասցնում միջազգային այս գլխավոր կառույցի վարքին՝ հարցականի տակ դնելով նրա գործառնականությունն ընդհանրապես, մինչդեռ խոսքը համաշխարհային կարգը պահպանող կառույցի մասին է, որի հեղինակազրկումը կարող է աշխարհում քաոսի պատճառ դառնալ: Թերեւս, նման պահվածքը կարող է բացատրվել միայն միջազգային էներգետիկ ճգնաժամի պայմաններում ադրբեջանական էներգակիրների գործոնով, ինչը, ավելի պատկերավոր ձեւակերպմամբ, նշանակում է մարդու իրավունքների եւ հումանիտար սկզբունքների վաճառք… նավթի ու գազի դիմաց:

Այսօր հնչում են կարծիքներ, թե միջանցքի բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահ զորակազմը համարժեք գործողություններ չի իրականացնում: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ադրբեջանի այդ գործողություններն Արցախի ժողովրդին տեռորի ենթարկելուց բացի, ուղղված են հենց խաղաղապահ առաքելության դեմ: Նման իրավիճակում խաղաղապահների կոշտ գործողությունները կարող են շահարկվել որպես կողմնակալ պահվածք, հարցականի տակ կարող է դրվել նրա չեզոքությունը, բայց այստեղ խոսք չի գնում միջանցքը բացելու համար զենք կիրառելու մասին, այլ խաղաղապահները կարող են ցույցերը ցրելու սցենարով՝ ճնշման միջոցով Ադրբեջանի քաղաքացիական հագուստով հատուկ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներին դուրս մղել միջանցքից: Այստեղ պետք է նաեւ արձանագրել, որ գազատարի բացման խնդիրն արդեն խաղաղապահների լիազորությունների շրջանակներում չէ, այլ՝ հումանիտար եւ մարդու իրավունքների պաշտպանության առաքելություններ իրականացնող միջազգային կառույցների:

Համաշխարհային պատկան կառույցների հանցավոր լռության պայմաններում Արցախի ժողովուրդը մնացել է միայնակ հումանիտար եւ ֆիզիկական վտանգների առաջ, իսկ միջանցքը բացելու եւ գազատարը միացնելու մասին բարեկամ երկրներից հնչող հորդորները գործնական ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի վրա: Վերջինս էլ ավելորդ անգամ փաստում է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի հետ նույն պետության մեջ, եւ նրանց հարաբերությունները կարող են միայն զուգահեռ լինել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031