Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ պահին մեր սահմաններին կամ Արցախում իրավիճակը սրվում է, ՀՀ իշխանությունները սկսում են հանրության ուշադրությունը շեղել դեպի նախկինները․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2022 11:04

Որ պահին մեր սահմաններին կամ Արցախում իրավիճակը սրվում է, ՀՀ իշխանությունները սկսում են հանրության ուշադրությունը շեղել դեպի նախկինները եւ նրա ոչ այնքան գրագետ հատվածի վրեժի զգացումը կերակրել։

Ահա՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՀ դատախազությունից, Քննչական կոմիտեից հանրությանը տեղեկացրել են, որ հետապնդում են իրականացնում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Սմբատյանի, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի նկատմամբ։ Ուրիշ մանր-մունր հաղորդագրություններ էլ են տարածել՝ Անդրանիկ Քոչարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ խուլիգանության դեպքի, մի քանի սպանության, մի զորամասի հրամանատարի եւ մի իրանցու մասով, բայց կարեւորը նախկինների դեմ հետապնդումներն են, որոնց մասին լսելիս ոմանց սրտին մի մատ յուղ է նստում, եւ Արցախի հարցն էլ իսպառ մոռացվում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031