Լրահոս
Օրվա լրահոսը

«Անշուշտ, Ադրբեջանին պետք չի տալ միջանցք, բայց խնդիրն այն է, որ եթե շատ ուշացնենք, մենք չենք տա, բայց իրենք կառնեն». Լիպարիտյան

Դեկտեմբեր 16,2022 01:14

Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք է ուզում, արդյոք դա կարմիր գի՞ծ պետք է լինի Հայաստանի համար եւ արդյոք դրան դեմ լինելը դառնում է «ոչմիթիզականություն» հիմա. այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ, Ժիրայր Լիպարիտյանին իր հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ այս հարցն ուղղեցին: Նա պատասխանեց, որ այսօրվա քննարկվող հարցերի մեջ չի ուզում մտնել, բայց կնախընտրի, որ այդ ճանապարհը միջանցք չկոչվի. «Սովորական ճանապարհից տարբեր լինի, բայց ոչ միջանցք: Անշուշտ, պետք չի տալ միջանցք, բայց խնդիրն այն է, որ եթե շատ ուշացնենք, մենք չենք տա, բայց իրենք կառնեն»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Լիպարիտյանն ասաց, որ մենք երբեւէ պատրաստ չենք եղել պատասխանատվություն վերցնել ու ասել՝ լուծումը սա է, ապավինել ենք այլ երկրների, Մինսկի խմբի լուծումներին. «Ունեինք պատրանքային լուծումներ: Կարծում էինք, որ դավաճանություն է հասկանալ, թե դիմացինը ինչո՞ւ է անում այն, ինչ անում է, երբ բացատրում ենք, թվում էր արդարացնում ենք դիմացինին: Բայց դիմացինը ունի իր տրամաբանությունը, որին հավատում է այնքան, որքան մենք ենք հավատում մեր տրամաբանությանը: Մենք չհավատացինք, որ իրենց համար հայրենասիրություն կա, չհավատացինք, որ նրանք տրամաբանություն ունեն, ազգասիրություն, ինքնասիրություն ունեն, 25 տարի նվաստացրեցինք ու հետո բողոքում ենք, թե ի՞նչ են անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031