Ermenihaber.am. Թուրքիայի «Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» (İHD) համանախագահ Օզթյուրք Թյուրքդողանի դեմ քրեական գործ է հարուցվել 2017թ․ ապրիլի 24-ին ասոցիացիայի կայքում «Վերջ Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ հանուն արդարության և ճշմարտության» վերնագրով հայտարարության համար։ Քրգործը հարուցվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301֊րդ հոդվածի հատկանիշներով (իմա՝ Թուրքիայի Հանրապետությանը և թուրք ազգին նսեմացնելը)։
Առաջ է քաշվել այն տեսակետը, որ 1948 թվականից առաջ տեղի ունեցած ոչ մի տառապալի դեպքերի համար չի կարող տրվել «ցեղասպանություն» բնորոշումը և հետևաբար ոչ մի ազգի կամ հանրույթի չի կարող առաջադրվել ցեղասպանության մեղադրանք։
Նշվում է, որ արդարադատության նախարարությունը հաստատել է գլխավոր դատախազության հարցաքննության թույլտվությունը։
Նշենք, որ առաջին անգամ իրավագետ Ռաֆայել Լեմկինն է առաջ քաշել «ցեղասպանություն» եզրույթը և գործուն մասնակցություն ունեցել 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կազմման գործին։