Արցախի երեխաները դեկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին, համերգային ծրագրով ելույթ կունենան Սիզընս այգում (Մաշտոց 15/5):
Արցախցի տաղանդավոր երեխաներն այսկերպ միանում են կյանքի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքի և ՏՈՒՆ վերադառնալու համար մղվող պայքարին։
Երեխաներն «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ դեկտեմբերի 11-ին Երևան էին եկել՝ մասնակցելու Մանկական Եվրատեսիլին։ Ադրբեջանի կողմից անօրինական ձևով Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու պատճառով երեխաներն արդեն հինգերորդ օրն է չեն կարողանում վերադառնալ տուն, իրենց ընտանիքներ։
Բոլորս միանա՛նք երեխաներին, լինե՛նք նրանց կողքին և աջակցենք մեր ներկայությամբ. նրանք ունեն մեր ջերմության և հոգատարության կարիքը։ Կարևոր է յուրաքանչյուրիս ներկայությունը։
Կարդացեք նաև
Արցախը չի լռելու, Արցախն ապրելու է, որովհետև Արցախի ապագան պատրաստ է պայքարել իր ազատության և անկախության համար, ինչպես և արել է միշտ։