Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Նարեկ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու հարցին

Դեկտեմբեր 15,2022 22:35

ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Հովհաննեսի Ղազարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է Նարեկ Ղազարյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:

Նարեկ Ղազարյանը 2022 թ. ապրիլից առայսօր զբաղեցնում է ԿԲ ֆինանսական շուկաների դեպարտամենտի ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնը: Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Նարեկ Ղազարյանը հակիրճ անդրադարձել է համաշխարհային տնտեսության վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ռազմավարությամբ նախատեսված այն առանցքային փոփոխություններին, որոնք նախատեսվում է իրականացնել:

Նարեկ Ղազարյանն անդրադարձել է գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նշելով, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 8,8 տոկոս, որը տարածաշրջանում ամենացածրն է: «Ցածր է, քանի որ մենք սկսել ենք շուտ զսպել գնաճը՝ 2020 թ. դեկտեմբերից: Այդ ժամանակ գնաճը մեր թիրախից ցածր էր, 2020 թ. դեկտեմբերին մենք առաջին բարձրացումն ենք իրականացրել: Այդ ժամանակ մեր գնաճը, եթե չեմ սխալվում, 3-ի մոտ էր: Երկրորդ կարեւոր գործոնն այն է, որ այն բոլոր երկրներում, որտեղ գնաճը բարձր է, նկատվել է փոխարժեքի էական արժեզրկում»,- ասել է թեկնածուն:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Նարեկ Ղազարյանի թեկնածությանը:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. երրորդ եռամսյակի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031