Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ընդերքն Արցախի սեփականությունն է»․ ցուցարարները՝ Միացյալ թագավորությանը

Դեկտեմբեր 15,2022 20:55

ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպանատան առաջ այսօր հավաքված քաղաքացիները, ուսանողները ՀՀ եւ Արցախի նախկին ու գործող  ՄԻՊ-երի աջակցությամբ նամակ հանձնեցին՝ պահանջելով համարժեք արձագանքել  Ադրբեջանի կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը։

«Ադրբեջանը բնապահպանական պատրվակներով սկսեց հանցավոր գործողությունները եւ այս ամենում խոսվում է ՄԹ-ի որոշ կազմակերպությունների մասնակցության մասին։ Կան տվյալներ, որ ՄԹ-ում գրանցված հանքարդյունաբերողներն են հանք ձեռք բերել։ Որքանով է հավաստի՝ դեռ կիմանանք, բայց ՄԹ-ի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Արցախի ընդերքն Արցախի ժողովրդի սեփականությունն է։ Ոչ ՄԹ-ն, ոչ այլ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչ պատկանում է Արցախին»,-հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031