Լրահոս
Իմ ադեն․ ղալախը (անտիպ)
Օրվա լրահոսը

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել սիրված դերասան Խորեն Լևոնյանը. shamshyan.com

Դեկտեմբեր 15,2022 22:15

shamshyan.com. Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Ա․Տ -ի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Հովհաննես Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Խորեն Ախլոյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը հայտնի դերասան Խորեն Լևոնյանն է, ով եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

«Առավոտ»․ «Վթար էր, անցավ գնաց: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է»,– ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Խորեն Լևոնյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031