Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ արդեն չորրորդ օրը Լաչինի միջանցքը չբացելով, Ռուսաստանը Արցախում երկրորդ «Կոլցո» օպերացիան է իրականացնում՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը։
Պատգամավորը հիշեցնում է 1991 թվականի իրադարձությունները, երբ կրկին ռուսական զորքերի աջակցությամբ ադրբեջանցիները հայաթափեցին Գետաշենը և այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Նույնը, ըստ նրա, հիմա ռուսները անում են Արցախում. – «Հիմի նույն պատմությունը արդեն սկսվում ա Արցախում, որը կարելի ա անվանել «Կոլցո-2»։ Նորից ադրբեջանցիների հետ ձեռ-ձեռի տված ռուսական խաղաղապահ զորքերը կամաց-կամաց Արցախը հայաթափում են։ Մենք, օրինակ, ունենք, Փառուխի դեպքեր, Խծաբերդի դեպքեր ունենք, Հին Թաղերի դեպքեր ունենք, որ ասենք, իրանց լռությամբ էկան-մտան Փառուխ, ու իրանք էդտեղ կանգնած էին։ Լաչինի ճանապարհը գալիս են փակում են, ոչ մի բան, իրանք կանգնած են էնտեղ… Իրանք կարային, չէ՞, սկզբից եթե ցանկություն ունենային, կարային ոտի տակ, քացով տային լցնեին փորը լրիվին, քանի որ իրենց պատասխանատվության տակն ա էդ ճանապարհը»։
Մելքոնյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ուժերը դուրս եկան Ղարաբաղի հարակից մի շարք տարածքներից՝ այդ թվում Քելաբաջարից ու Լաչինից, և Արցախի ժողովրդի անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնեցին ռուսները։ Մինչդեռ այսօր ռուս խաղաղապահները ընդամենը կանգնած նայում են և որևէ քայլ չեն ձեռնարկում։
Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր միասին իրականացնում են իրենց շահերից բխող գործողություններ՝ փորձելով ստիպել Հայաստանին զիջումների գնալ։ Ընդ որում, օրակարգում ոչ միայն Ադրբեջանին Զանգեզուրով միջանցք տրամադրելու խնդիրն է, այլև Հայաստանի՝ այսպես կոչված Միութենական պետության մաս դառնալու հարցը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Էս խեղճուկրակից սեքս բոմբ սարքեցին: