ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ այսօր հավաքված քաղաքացիները, ուսանողները ՀՀ եւ Արցախի նախկին ՄԻՊ-երի աջակցությամբ նամակ հանձնեցին՝ պահանջելով համարժեք արձագանքել Ադրբեջանի կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պարտավորություններ է իր վրա վերցրել, որոնք մինչեւ հիմա չի կատարել․ «Ցավոք, այսօր Ֆրանսիայից կա միայն ԱԳ նախարարի հայտարարություն, որով պահանջում են Ադրբեջանին՝ լքել այդ տարածքը։ Բայց նրանք իրենց կամքով դուրս չեն գալու։ Ամեն ինչ անելու են, որ սադրեն խաղաղապահներին։ Ֆրանսիայից ակնկալում ենք, որ որպես համանախագահ եւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ՝ բարձրաձայնի հարցը ԱԽ նիստում, որտեղ կքննարկվեն եւ կդատապարտվեն Ադրբեջանի գործողությունները, ու անհապաղ կկազմակերպեն օդային հումանիտար օգնություն արցախահայերի համար»։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հիշեցրեց՝ Ֆրանսիան այն երկիրն է, որն արգելել է «գորշ քայլերի» գործունեությունն իր երկրում, եւ Բերձորի միջանցքը փակածների թվում հենց «գորշ գայլերի» ներկայացուցիչներն են․ «Այդ նույն մարդիկ պատերազմից հետո Ֆրանսիայի փողոցներում որսի էին դուրս եկել, որ սպանեն հայերին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ