TRT Haber-ի փոխանցմամբ՝ Իգդիրում նահանգային ժանդարմերիայի ստորաբաժանումները մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում բեռնափոխադրող ընկերություններից մեկի մեքենայում խուզարկություն են իրականացրել։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով բերված 1 կիլոգրամանոց ոսկու ձուլակտոր (հարգը 22)։
Կասկածյալը, ով ոսկու ձուլակտորն արևմտյան նահանգներ ուղարկելու նպատակով տվել էր բեռնափոխադրողին, ձերբակալվել է։
Աղբյուր` Ermenihaber.am