«Ընտանիքս Արցախում շրջափակման մեջ է։ Ողջ հայությանը, հատկապես երիտասարդներին կոչ եմ անում ոտքի կանգնել եւ բարձրաձայնել արդարության ձայնը՝ հանուն բոլորիս ապագայի։ Մի խուսափեք այս ցույցերին մասնակցելուց»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ այսօր բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց արցախցի մի կին։ «Անհույս վիճակում են։ Չգիտեն՝ ինչ է լինելու։ Մարդիկ տառապում են»,-ասաց կինը։
Մեկ այլ տիկին էլ հայտնեց, որ Մարտակերտում սուղ է դեղորայքի հարցը, իսկ հացի պաշարները շատ չեն հերիքի․ «Նիկոլը թույլ տվեց, որ Հադրութը խժռեն, հիմա էլ թույլ է տալիս, որ անցնեն Մարտակերտին, որովհետեւ հանքերի վրա են ֆիքսվել։ Ադրբեջանցին պատրաստվում է պատերազմի, ուշքի եկեք։ Հաջորդ իրենց ուզածը Սյունիքն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ