Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ճանաչեք Արցախի ինքնորոշման իրավունքը եւ փրկեք այդ ժողովրդին»․ ցույց՝ ԵՄ պատվիրակության դիմաց

Դեկտեմբեր 15,2022 18:40

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի առաջ այսօր հավաքված քաղաքացիները, ուսանողները ՀՀ եւ Արցախի նախկին ու գործող ՄԻՊ-երի աջակցությամբ նամակ հանձնեցին՝ պահանջելով համարժեք արձագանքել Ադրբեջանի կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան․ «ԵՄ-ն այսօր իրավունք չունի լռել Ադրբեջանի հանցավոր քաղաքականության մասին։ ԵՄ-ն պետք է հասկանա, որ Արցախում 120 000 մարդ պատանդի կարգավիճակում է՝ բնապահպանական շինծու պատճառաբանություններով։ Ձեզ հետ խոսում է Արցախի ՄԻՊ-ը, որը պատվիրակված է ժողովրդից, սակայն անգամ սեփական տուն վերադառնալու հնարավորություն չունի։ Սա է Ադրբեջանի դեմքը։ ԵՄ-ն այսօր մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին եւ պետք է հասկանա, որ կողմնակալ կամ չեզոք լինելով՝ նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ամեն օր ոտնահարվեն։

Դա սպանում է մարդկանց իրավունքները։ 270 երեխա այս պահին չի կարող հասնել իր ընտանիքներին։ Դասապրոցեսը խաթարված է։ Արցախի փրկության միակ ճանապարհն Արցախի անկախության ճանաչումն է՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այլ տարբերակ չկա։ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Պետք է ճանաչել այն եւ փրկել այդ ժողովրդին»։

Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան․ «ԵՄ-ից պահանջում ենք ոչ միայն հայտարարություններ, այլեւ գործնական քայլեր՝ ալիեւյան ռեժիմի սանձերը քաշելու համար։ Ցեղասպանական հանցագործությունները շարունակությունն են Ադրբեջանի հայատյացության քաղաքականության եւ անպատժելիության։ Սա հետեւանքն է միջազգային հանրության իմպոտենտության»։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան․ «Սա չսանձելու դեպքում Ադրբեջանը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու։ Ժամանակն է ցույց տալ, որ չկան երկակի ստանդարտներ։ Ոչ միայն մտահոգություններով կիսվեք, այլեւ գործնական քայլեր ձեռնարկեք։ Արցախին պետք են երկարաժամկետ երաշխիքներ»։

Ցույցի մասնակիցները խորհրդանշական թղթե ինքնաթիռներ նետեցին ԵՄ պատվիրակության դարպասներից ներս։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031