Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյոք ԵՄ-ն ունի՞ լծակներ և անհրաժեշտ գործիքներ՝ միջնորդելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար պայմաններով խաղաղության հաստատմանը, որպեսզի թույլ չտա Հայաստանին զիջումների գնալ Ադրբեջանի ճնշման տակ․ հարց ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովում

Դեկտեմբեր 15,2022 18:19

Դեկտեմբերի 5-7-ին Պրահայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 14-րդ տարեկան համաժողովը, որը մեկ հարկի ներքո համախմբեց ԱլԳ և ԵՄ անդամ երկրների Քաղաքացիական հասարակության 200 կազմակերպության և որոշում կայացնողների՝ քննարկելու ներկայիս մարտահրավերները, Արևելյան գործընկերության հետ բազմաշերտ համագործակցության ապագան և դիմակայուն քաղաքացիական հասարակության դերը դրանում։

Համաժողովին Հայաստանից մասնակցեցին ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարությունը և ՀԱՊ պատվիրակները:

ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովի պանելային քննարկումներից մեկը նվիրված էր «Ավելի ուժեղ Արևելյան Գործընկերություն, որը դիմակայում է պատերազմին» թեմային։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը զուգորդվեց Եվրախորհրդի՝ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշմամբ, իսկ ԵՄ հեռանկարը Վրաստանի համար նոր փուլ նշանավորեց Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ: Պանելային քննարկման ընթացքում բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան ԱլԳ քաղաքականության նոր առաջնահերթություններին, քննարկեցին այն ուղղությունները, որոնք առաջնահերթություն կհամարվեն համագործակցության համար և փորձեցին հիմնավորել դրանք: Պանելային քննարկմանը մասնակցեց նաև ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ պատվիրակ Միքայել Հովհաննիսյանը։

ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովի մեկ այլ պանելային քննարկման թեման նվիրված էր ԱլԳ բազմաշերտ համագործակցության միջոցով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, որի ընթացքում քննարկվեցին ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև համագործակցությունը և այն հնարավոր եղանակները, որոնց միջոցով կարելի է խուսափել էներգետիկ ճգնաժամից առաջացած ժողովրդավարական հետընթացի ռիսկերից:

Յուրաքանչյուր պանելային քննարկումից հետո համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեին հարցեր ուղղել պանելային քննարկման բանախոսներին և ստանալ իրենց հարցերի պատասխանները, հարցեր ուղղեցին նաև ՀԱՊ պատվիրակները:

Իրավունքի Եվրոպա միավորման նախագահ, ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, ՀԱՊ պատվիրակ Լուսինե Հակոբյանն իր խոսքում նշեց, որ քաղաքացիական հասարակությունը գիտակցում է Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը: Նա նաև մատնանշեց Հայաստանում ժողովրդավարության փխրունությունը և արտաքին ու ներքին սպառնալիքների փոխկախվածությունը և դրանց վտանգը հայկական ժողովրդավարության համար։ Նա հարց ուղղեց Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելին, թե արդյոք ԵՄ-ն ունի լծակներ և անհրաժեշտ գործիքներ՝ միջնորդելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար պայմաններով խաղաղության հաստատմանը, որպեսզի թույլ չտա Հայաստանին զիջումների գնալ Ադրբեջանի ճնշման տակ՝ Հարավային Կովկասում և ընդհանրապես Արևելյան գործընկերության տարածաշրջանում հերթական մեծ ճգնաժամը կանխելու նպատակով։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ, ՀԱՊ պատվիրակ Գայանե Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ այսօր միջազգային հանրությունը կանգնած է սարսափելի երկընտրանքի առաջ. ժողովրդավարական արժեքներ, մարդու իրավունքների պաշտպանություն կամ էներգետիկ ռեսուրսների ապահովում, մեկ բռնապետի փոխարինում մեկ այլ բռնապետով, որը կատարում է նույն ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում և ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Իսկապես, կարևոր է գիտակցել, որ էներգետիկ ռեսուրսների համար այս մարաթոնում, եթե հասարակությունները կորցնեն հավատը ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ, ապա հակաժողովրդավարության ալիքը, հակաժողովրդավարական քարոզչությունը, արժեքների նկատմամբ նիհիլիզմը անդառնալի հետևանքներ կունենան տարածաշրջանի ժողովրդավարական ձգտումների վրա։ Եթե միջազգային հանրությունն աջակցում է բռնապետ Ալիևին` նրան վստահելի գործընկեր անվանելով, ապա բռնապետն էլ ավելի անվերահսկելի է դառնում ոչ միայն հայերի դեմ հանցագործություններ կատարելով, այլև իր ներքին քաղաքականության մեջ։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև ԱլԳ ՔՀՖ Ազգային պլատֆորմների Քարտուղարությունների հանդիպումը,  որի ընթացքում Ազգային պլատֆորմների Քարտուղարություններն ամփոփեցին 2022 թվականի գործունեությունը, ներկայացրին կատարված աշխատանքն ու ձեռքբերումները, հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, որոնց բախվել են ներքին և արտաքին գործոններով պայմանավորված, ինչպես նաև քննարկեցին 2023 թվականի հեռանկարները և գործունեության հիմնական ուղղությունները։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարության Գործադիր տնօրեն Անի Կոջոյանն իր ներկայացման ընթացքում անդրադարձավ ՀԱՊ Կանոնադրության մեջ անդամակցության և դրանց կանոնների վերաբերյալ կետերի փոփոխություններին, ներկայացրեց հաշվետու տարում պատրաստված հայտարարություններն ու իրականացրած միջոցառումները։

ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031