Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է հնգամյա ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը

Դեկտեմբեր 15,2022 18:09

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) մեկնարկում է հնգամյա ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» (Development Professionals, Inc.) կազմակերպությունը։

«ԱՄՆ ՄԶԳ-Հայաստանի՝ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ լուծելու արդարադատության հիմնարար գործունեությունը խաթարող խնդիրները՝ դատական գործերի կառավարման համակարգի ցածր արդյունավետությունը, դատարանների գերծանրաբեռնվածությունը և որոշումների թափանցիկության ոչ բավարար մակարդակը»,- ծրագրի պաշտոնական բացմանն իր ելույթում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

Ծրագիրը կխթանի դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը՝ հզորացնելով դատարանների, ոլորտ ի ինքնակարգավորման մարմինների և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև կուժեղացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման բազմաշահառու վերահսկումը։

Ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ հյուրեր, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել