Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանությունը հատկապես այսօր Արցախում՝ միջազգային հանրության պարտականությունն է. Հունաստանում հայկական 4 կազմակերպություններ կոչով են հանդես եկել

Դեկտեմբեր 15,2022 18:05

ԿՈՉ ՀՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ Ու ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին՝ Արցախը (Ղարաբաղը) Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը, այդպիսով 120 հազար արցախահայության դատապարտելով շրջափակման։

Միաժամանակ Ադրբեջանը խափանել է Արցախի գազի մատակարարումը, ինչի հետևանքով, ի թիվս այլ հաստատությունների, փակվել են դպրոցները՝ ջեռուցելու անկարողության պատճառով։

Հարյուրավոր մեքենաներ, այդ թվում՝ շտապ օգնության, ձմռան դաժան պայմաններում արգելափակված են ճանապարհին։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված անմարդկային այս քայլերը ընդամենը քաղաքական ճնշման և ռազմական սպառնալիքների ամբողջական փաթեթի մի մասն է, որոնք Ադրբեջանը կիրառում է Հայաստանի և Արցախի դեմ՝ Ղարաբաղի հարցում սեփական կամքով լուծում պարտադրելու համար։

Արցախահայության Մարդու իրավունքների պաշտպանությունը, միշտ և ամենուր, հատկապես այսօր Արցախում միջազգային հանրության պարտականությունն է. Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան սիստեմատիկ կերպով փորձում են իրականացնել, վաղը կդառնա մարդկության հերթական հումանիտար ձախողումը։

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն այս առիթով իր ձայնը բարձրացրեց՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանին և պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջել է հարգել արցախահայության իրավունքները և անհապաղ և առանց վերապահումների բացել փակած ճանապարհը՝ թույլ տալով բնակչությանը. մատակարարվել կենսական նշանակության ապրանքներով։

Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը և Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությունը։ Եվրամիությունը ևս հայտարարություն է տարածել՝ դատապարտելով շրջափակումը, կոչ անելով անհապաղ վերացնել այն։

Այս կոչը ստորագրող հունահայ կազմակերպությունները հույն ժողովրդից, քաղաքական գործիչներից և Խորհրդարանի անդամներից պահանջում են ևս մեկ անգամ իրենց եղբայրական ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն եղբայր հայ ժողովրդի իրավունքների։

Աթենք, 15 դեկտեմբերի, 2022 թ․

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀԱՅՀՈՒՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031