Լրահոս
Օրվա լրահոսը

Վերսկսել բանակցություններն ամենաբարձր մակարդակով՝ ԵՄ միջնորդությամբ, և դեէսկալացնել իրավիճակը. Կալյուրանդ

Դեկտեմբեր 15,2022 17:08

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ

Չափազանց մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին և կրկին դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի պետական իշխանությունների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններից, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է հանդիսանում շրջանի հայ բնակչության համար։

Բացի այդ, խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խաթարումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:

Հիշեցնեմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ես հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով:

Մեկ անգամ ևս ընդգծում եմ խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է ամուր երաշխիքները տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար:

Կոչ եմ անում հրատապ վերսկսել բանակցություններն ամենաբարձր մակարդակով՝ ԵՄ միջնորդությամբ, և դեէսկալացնել իրավիճակը։

(ոչ պաշտոնական թարգմանություն)

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031