Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անահիտ Ավանեսյանը մի քանի անգամ կրկնեց՝ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։
Դիտարկմանը՝ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել նախարարությունում, Ավանեսյանն ասաց՝ ՊՎԾ-ն երկու տարի է՝ պարբերաբար ստուգումներ է անցկացնում առողջապահության նախարարությունում, եւ ոչ միայն ՊՎԾ-ն, նաեւ հաշվեքննիչ պալատը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ