ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:
Ուսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղի բնակչին:
Վերջինս հայտարարել է, թե միսը տեղափոխում է անձնական օգտագործման համար, սակայն Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ վաճառող, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Տրվել է հայտնաբերված ձիու մսեղիքը 10-օրյա ժամկետում օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր:
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին