Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոն:
«Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, դա մեր առջև դրված նպատակն է: Հույս ունեմ, որ վերջում մենք ականատես կլինենք այդ հարցում ձեռք բերված հաջողության»,- ասել է Միխալկոն:
Ընդ որում, նա ընդգծել է, որ ԵՄ-ը չի ցանկանում, որ միջնորդության գործընթացը գնահատվի որպես մրցակցություն:
«Այս գործընթացին անձամբ մասնակցում են Շառլ Միշելը և Թոյվո Կլաարը: Միաժամանակ կցանկանայինք, որպեսզի այս գործընթացին մասնակցող և միջնորդող կողմերն աջակցություն ցուցաբերեին՝ վերջնական արդյունքի հասնելու գործին»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ