Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը լավագույն արդյունքն է գրանցել Հայաստանի կանանց հավաքականում

Դեկտեմբեր 15,2022 15:41

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը Կոլումբիայում ընթացող աշխարհի առաջնությունում հանդես գալով 87 կգ քաշային կարգում՝ երկամարտի 238 (108+130) կգ արդյունքով տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում: Սա մեր մարզուհիների լավագույն արդյունքն է Բոգոտայում:

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն տարիներ շարունակ զրկված էր պաշտոնական մրցումների մասնակցելու իրավունքից: Այդ ընթացքում նա երկու անգամ մայրացավ, սակայն վճռական էր վերադառնալ մեծ մրցահարթակ եւ ապացուցել, որ իր նկատմամբ արդար չեն վարվել:

Տեւական մարզումներից հետո՝ 35-ամյա Հռիփսիմեն մասնակցեց Հայաստանի առաջնությանը ու դարձավ չեմպիոն: Այնուհետեւ, նրա առաջին միջազգային պաշտոնական մեկնարկը Եվրոպայի առաջնությունն էր: Այստեղ Հռիփսիմեն 227 կգ-ով բավարարվել էր 5-րդ հորիզոնականով: Իսկ արդեն Բոգոտայում նա իր արդյունքը բարելավեց ամբողջ 11 կիլոգրամով:

Ավելի վաղ, Լիանա Գյուրջյանը «B» մասնակցել էր 81 կգ քաշայինների պայքարին եւ երկամարտի 237 կիլոգրամով արձանագրել էր 11-րդ արդյունքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031