Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը համատեղ արտահերթ զեկույց են պատրաստել

Դեկտեմբեր 15,2022 15:36

Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների այս արտահերթ համատեղ այս զեկույցը՝ միանում եմ իմ գործընկերոջ ու բարեկամ Գեղամ Ստեփանյանի կոչին։

Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերը ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։

Փաստեր են ներկայացված անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։

Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։

Զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է 24-ժամյա կապի մեջ գտնվել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ու այլ դերակատարների հետ՝ իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքագրման ու հաստատման համար։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ խոստանալով շարունակաբար տեղեկատվություն ու փաստեր փոխանցել Արցախում ադրբեջանական հայատյացության քաղաքականության այս աղաղակող ակտերի հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Զեկույցը՝ հետևյալ հղումով:

ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031