Դերասանուհի, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան կոչ է արել աշխարհին անտարբեր չմնալ Արցախի ժողովրդի ցեղասպանության նկատմամբ:
«Հերթական սադրանքը, իմ ժողովրդի կյանքի իրավունքի հերթական ոտնահարումը… Մենք կարծես այս միայնակ ծառը լինենք՝ մառախուղի և խուլ անտարբերության մեջ… Դե՛, մի՛ լռեք, գործե՛ք, նրանք, ովքեր վիճակի են սրա վրա ազդել, «մտահոգություն հայտնելը» բավարար չէ… Չնայած, այս անգամ էլ ոչ մեկ չի արձագանքի»,- գրել է նա Instagram-ի իր էջում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ