«Բոլորին կոչ ենք անում անտարբեր չլինել։ 120000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, եւ նման անտարբերություն է տիրում։ Աշխարհին կոչ ենք անում երկակի ստանդարտներով չառաջնորդվել»-ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ այսօր հայտարարեցին արցախահայությանը սատարելու եկած ուսանողները։
Նրանք միջազգային կառույցներից պահանջում են միջամտել` Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու փաստին։
Ուսանողները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին` ակնկալելով, որ ՄԱԿ-ը գրասենյակ կբացի Արցախում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ