Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա կաթողիկոս միջազգային համայնքին կոչ կ՚ուղղէ միջամտելու Լաչինի միջանցքը վերաբանալու հարցով

Դեկտեմբեր 15,2022 15:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿՈՉ Կ՚ՈՒՂՂԷ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՎԵՐԱԲԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՎ

Հինգշաբթի, 15 Դեկտեմբեր 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը միջազգային համայնքին կոչ ուղղեց կարելի բոլոր ազդու միջոցներով միջամտելու, որպէսզի Ազրպէյճանի կողմէ փակուած Արցախի ու Հայաստանի միջեւ կապը երաշխաւորող Լաչինի միջանցքը վերաբացուի։ Իր կոչին մէջ Նորին Ս. Օծութիւնը անդրադառնալով Արցախի մէջ ապրող հազարաւոր հայերու՝ ընդգծեց, որ անոնք շուտով ենթակայ կրնան ըլլալ հիւանդութեան ու սովի համաճարակի։

Փաստօրէն, Ազրպէյճանի կողմէ նման քայլ մը ցեղասպանութիւն է. հետեւաբար, միջազգային համայնքը իրաւունք չունի անտարբեր եւ լուռ մնալու՝ մարդասիրական ու մարդկային հիմնական օրէնքներու եւ սկզբունքներու խախտումին ու անտեսումին նկատմամբ, շեշտեց Վեհափառ Հայրապետը։

Յայտնենք, որ Արամ Ա. Կաթողիկոսին յիշեալ կոչը փոխանցուեցաւ միջ-եկեղեցական, միջ-կրօնական եւ միջազգային կազմակերպութիւններուն ու մամուլին։

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ
ԱՆԹԻԼԻԱՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031