«Արցախի մեր հայրենակիցները հումանիտար աղետի առաջ են։ Բնապահպանական հարցերի համար շատերը ոտքի են կանգնում, բաց կյանքի իրավունքի հանդեպ անտարբեր ենք։ Մենք այստեղ ենք՝ մեր հայրենակիցների կյանքի իրավունքի համար»,-ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ այսօր հայտարարեցին ուսանողները՝ պահանջելով համարժեք արձագանք տալ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու փաստին։
«Անտարբերությունը կործանում է մեզ եւ օգնում թշնամուն։ Եկեք միասին կանգնեցնենք նոր ցեղասպանությունը»,-հայտարարեցին նրանք։
Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկը, անդրադառնալով միջանցքը փակած «բնապահպանների» կոչերին, թե եկեք իրար հոտ կողք կողքի ապրենք, նշեց․ «Դրանց հավատալը ծիծաղելի է։ Խաղաղության պատկերացումներն իրենց, փաստորեն, տարբեր են։ Դա՞ է իրենց պատկերացրած խաղաղությունը։ Թշնամուն պետք չէ հավատալ եւ հույս կապել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ