Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ակնկալում ենք, որ ամենամոտ ժամանակում կվերականգնվի լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը». Զախարովա

Դեկտեմբեր 15,2022 14:26

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և ակնկալում է, որ դրանով լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով: Ռուսաստանի ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորամիավորումն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ: Մենք ակնկալում ենք, որ ամենամոտ ժամանակում կվերականգնվի լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, գտնվում է ռուս խաղաղապահների լիարժեք հսկողության տակ, և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրելիս «կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնց պետք է անշեղորեն հետևել»:

«Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,- ասել է Զախարովան:

Նա նաև «առանձին մեկնաբանել է» ռուս խաղաղապահների նկատմամբ «սադրիչ գործողությունները և մեղադրանքները»: «Որտեղից էլ որ դրանք գան, մենք դրանք համարում ենք անթույլատրելի և ոչ կառուցողական: Ռուս խաղաղապահ զորամիավորումը արդյունավետ կերպով կատարում է իր առաջադրանքները՝ հանդես գալով տարածաշրջանում կայունության երաշխիք»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031