Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամների վարձատրության հարցում հավասարություն կլինի անկախ այն հանգամանքից՝ նա ընտրված է դատավորների ընդանուր ժողովի կողմից, թե ԱԺ-ի

Դեկտեմբեր 15,2022 13:51

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներով առաջարկվում է կարգավորել ԲԴԽ անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարներին առնչվող հարցը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների վարձատրության հարցում հավասարություն կլինի անկախ այն հանգամանքից՝ վերջինս ընտրված է Դատավորների ընդանուր ժողովի կողմից, թե Ազգային ժողովի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Դատական օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով եւ չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Սակայն, Դատական օրենսգրքով սահմանված կարգավորումներն արտացոլված չեն օրենքում: Արմենուհի Հարությունյանի խոսքով Վճռաբեկ դատարանի նախագահին, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին օրենքով սահմանված կարգով տրամադրվում է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, ինչը ԲԴԽ նախագահի անդամի դեպքում չի գործում:

Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրել է, որ նախագծի նպատակն է ապահովել միեւնույն մարմնում աշխատող սուբյեկտների կարգավիճակային իրավահավասարությունը, ինչպես նաեւ վարձատրության մասով հավասարությունը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փոփոխություններ է առաջարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Նախատեսվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել: Ըստ հեղինակի՝ դա հնարավորություն կտա համակարգի երկարաժամկետ, կոնկրետ քրեական վարույթներով պիլոտային փորձարկման միջոցով վեր հանել եւ շտկել բոլոր հնարավոր թերությունները, լուծել համակարգի անվտանգ շահագործման հարցերը՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով: Նախագծով առաջարկվում է հետաձգել նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորման փուլում մինչեւ 2024 թ. հունվարի 1-ն առկա եւ քննվող գործերի հակակոռուպցիոն հավելվածում առկա գործերի քննությունը: Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ այդ ժամանակահատվածում ամբողջությամբ կվերազինվի Հակակոռուպցիոն կոմիտեն եւ կավարտվեն էլեկտրոնային քրեական վարույթի հետ կապված ապրոբացիայի աշխատանքները:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031