Ավելի քան 3 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը։
Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս հանցավոր վարքագծի հետևանքով՝
– Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք հիվանդների կյանքը վտանգի տակ է, քանզի նրանք Երևանում հրատապ բժշկական օգնության կարիք ունեն, որը հնարավոր չէ իրականացնել, քանզի Ադրբեջանը շրջափակել է Արցախը,
– Սննդամթերքի, դեղորայքի մատակարարումը դարձել է անհնարին,
Կարդացեք նաև
– Բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր ստիպված են եղել գիշերել դրսում՝ ցուրտ ձմռան պայմաններում, որն անթույլատրելի է,
– Աշխատանքի մեկնած հարյուրավոր մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից և չեն կարողանում տուն վերադառնալ․․․
Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել, որ ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանը կասեցրել է գազամատակարարումը Արցախին, որը հումանիտար և տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն կյանքի է կոչվում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։
Նաև ընդգծել եմ միջազգային կառույցների հրատապ քայլերի անհրաժեշտությունը՝ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի այս անմարդկային վարքագծի հետևանքով շրջափակված Արցախի ավելի քան 120000 քաղաքացիներ կարողանան իրացնել իրենց համընդհանուր իրավունքները։ Արցախում իրավիճակը ծայրահեղ է։
Անհրաժեշտ են հրատապ քայլեր՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի։
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական