ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ առավոտից բողոքի գործություններ են սկսել ի պաշտպանության Արցախի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված արցախցիների։
A protest action with a demand to unblock the Artsakh Armenians and open the Lachin’s corridor connecting Armenia to Artsakh took place in front of the UN in Yerevan, Armenia
Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդների նախաձեռնած ցույցի կազմակերպիչներից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Տիգրան Աղաջանյանը նշեց, որ առավոտյան ցույց են անցկացրել Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, ապա ՌԴ դեսպանության դիմաց։
A protest action with a demand to unblock the Artsakh Armenians and open the Lachin’s corridor connecting Armenia to Artsakh took place in front of the UN in Yerevan, Armenia
«ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցել ենք մեր դիմում-նամակը, պահանջել ենք, որ իր վրա վերցված պարտավորությունները, այն է՝ երբ 1945թ ինքը ստեղծվել է, վերցրել է պարտավորություն ապահովել բոլոր ժողովուրդների կենսագործունեությունը եւ հայտարարել է, որ մարդը բացարձակ արժեք է, իսկ հիմա շարժվում է երկակի չափանիշներով»,- ասաց մեր զրուցակիցը։
A protest action with a demand to unblock the Artsakh Armenians and open the Lachin’s corridor connecting Armenia to Artsakh took place in front of the UN in Yerevan, Armenia
Նա նաեւ նշեց, որ մի նամակ էլ փոխանցել են ՌԴ դեսպանությանը․ «Սպասում ենք, որ տրվեն մեր հարցերի պատասխանները, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները»։
A protest action with a demand to unblock the Artsakh Armenians and open the Lachin’s corridor connecting Armenia to Artsakh took place in front of the UN in Yerevan, Armenia
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: