ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ միջանցքով` համաձայն եղած համաձայնագրի: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում ընթացիկ միջնորդական ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ