Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ բոլոր հայրենակիցներին` միանալ. Գեղամ Ստեփանյան

Դեկտեմբեր 15,2022 12:50

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝

այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝

14:00 ԱՄՆ դեսպանատուն
14:30 Չինաստանի դեսպանատուն
15:30 ԵՄ պատվիրակություն
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
17:00 ՌԴ դեսպանատուն
17:30 ՄԹ դեսպանատուն

Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։
Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։

Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031