Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսի՞նքն ով է․ Ադրբեջանն ու Թուրքիան, էլ ո՞վ պետք է լինի պատասխանատու»․ Դավիթ Բաբայան

Դեկտեմբեր 15,2022 12:16

«Իրավիճակն անփոփոխ է։ Գազամատակարարում չկա, ժողովուրդն էլ պաշարված է, բայց մինչեւ վերջ կանգուն է լինելու»,-ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստին՝ ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Թե ինչ է անում Արցախի իշխանությունը՝ ճանապարհը բացելու համար, Դավիթ Բաբայանը նշեց․ «Բարդ հարցեր կան։ Պետք է նախ գոյատեւել, ապահովել կենսական կարեւոր պահանջներն ու անվտանգությունը։ Նաեւ աշխատանք է տարվում ճանապարհի բացման ուղղությամբ՝ տարբեր խողովակներով։ Կոնկրետ ասելը, թե ում հետ ենք խոսում, ճիշտ չէ, բայց որ աշխատում ենք, դա միանշանակ։ ՌԴ խաղաղապահները նույնպես ամենաշահագրգիռ կողմ են, որ ճանապարհը բացվի։ Դեմ եմ, որ մտնենք անառողջ քննարկումների մեջ, թե ով է մեղավոր, թե ով է արեւմտամետ եւ ով ռուսամետ, հերիք է, հոգնել ենք»։

Իսկ թե ով է իրավիճակի պատասխանատուն, Դավիթ Բաբայանը նշեց․ «Չգիտեմ՝ ձեր հարցից ահաբեկվեմ, թե իրավիճակից։ Այսի՞նքն ով է։ Ադրբեջանն ու Թուրքիան, էլ ո՞վ պետք է լինի պատասխանատու։ Այդ ի՞նչ հարց եք տալիս, չեմ հասկանում։ Ադրբեջանի պահանջը հստակ է՝ ուզում են Արցախը խեղդեն։ Սկսում են Կաշենի հանքից, ուզում են փակվի, այն մեր բյուջեի գլխավոր աղբյուրն է, դրա համար են ուզում կաթվածահար անել։ Բնապահպաններ այնտեղ իրականում չկան։ Բարդ է իրավիճակը, որովհետեւ Ադրբեջանն ապակառուցողական է։ Այդ հանքը մեր տարածքում է, Ադրբեջանի «լիցենզիան» թող իրենց պահեն։ Վաղը կարող է մեզ էլ ուզեն վաճառեն, դա ուղղակի պատրվակ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031