Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի գիտություն Փաշինյանի՝ 2007-ին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է՝ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 15,2022 12:12

2021 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի (Լավրովի պլան) իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների (Քելբաջարի եւ Լաչինի) հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։

«Երբեք բանակցային գործընթացում եւ փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում»,- հարցադրում արեց Փաշինյանը։

Ի գիտություն Փաշինյանի՝ 2007-ին Մադրիդում հակամարտության կողմերին ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է. «1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031