Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ավելի խորքային, անդառնալի կորուստներ ունենք, որոնք խոչընդոտում են մեր վերականգնողական ջանքերին. Աշոտ Ղուլյան. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 15,2022 12:04

«ՀՀ»-ի հարցազրույցը ԱՀ խորհրդարանի նախկին նախագահ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Աշոտ Ղուլյանի հետ  

Պարոն Ղուլյան, մեր ժողովուրդն անդառնալի կորուստներ կրեց 44-օրյա պատերազմի հետեւանքով: Մարդիկ այսօր էլ ցնցումների մեջ են: Ի՞նչ է անհրաժեշտ վիշտը մեղմելու, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու համար: Ձեր համոզմամբ՝ ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը:

-Մեր պահվածքն ու հավաքական դիրքորոշումը պատերազմից հետո ճշգրիտ արտապատկերն են եղել երկրի սովորական քաղաքացու պարզ դատողությունների: Ցավ ու ափսոսանք, որ 30-ամյա մեր հերոսական պայքարից հետո «թողտվության» պայմաններում կորցրինք մեր ձեռքբերումների մեծ մասը: Դժվար է համակերպվել այս ամենի հետ: Շատ ավելի խորքային, անդառնալի կորուստներ ունենք, որոնք խոչընդոտում են մեր վերականգնողական ջանքերին: Խոսքը մեր միասնությունը ջլատող այն ուժերի մասին է, որ դրսից քաջալերվող հետեւողականությամբ եւ ներսից բորբոքվող համառությամբ հիմնովին վնասում են մեր ավանդական արժեքները՝ ընտանիքը, եկեղեցին, բանակը, պետությունը, Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնությունը: Այն ամենը, ինչ որ մեզ խիստ անհրաժեշտ է համազգային համախմբում կազմակերպելու եւ պարտվողական հոգեբանությունը հաղթահարելու համար: 44-օրյա պատերազմից հետո հաստատված քաղաքական անկայուն իրավիճակում մեր գլխավոր մտահոգությունը թուլացած պետական համակարգի վերջնական կազմաքանդումը կանխելն է, ճակատագրական սխալներից դասեր քաղելը: Ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու, միասնաբար մեր անկախության եւ ազատության համար պայքարը շարունակելու դեպքում կարող ենք հաջողություններ ակնկալել, բուժել պատերազմի վերքերը, զորացնել երկիրը: Արցախի ապագան երաշխավորված կարելի է համարել միայն հայ պահելու եւ զորացնելու պարագայում: Հակառակ դեպքում, ոչ միայն մեր սերունդները մեզ չեն ների, այլեւ ինքներս արդարացում չենք գտնելու մեր չձեռնարկած ջանքերի համար: Հայկական Արցախ ունենալու բանաձեւը շատ պարզ է. «Իր նախնիների երկրում ապրող արցախցին պետք է անվտանգության ու ապահովության բավարար պաշար ունենա եւ սերունդներին այս նույն հայրենիքը կտակի՝ տնտեսական ու սոցիալական զարգացման արժանապատիվ ու տեսանելի հեռանկարով»…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031