Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախ գազամատակարարման դադարեցումը նույնպես Ադրբեջանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչներից են. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 15,2022 11:45

2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարով ավարտվեց 44-օրյա պատերազմի ռազմական ակտիվ փուլը, սակայն ադրբեջանական կողմի որդեգրած քաղաքական գիծը փաստում է այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր առավելապաշտական նկրտումներից եւ ամեն կերպ փորձում է ստանալ առավելագույնը:

Հարկ է նշել, որ չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությանը՝ ռազմական ուժի օգտագործման դեպքեր եղել են նաեւ Արցախի տարածքում, մասնավորապես՝ սույն թվականի մարտ ամսին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ու Քարագլուխ բարձունքում եւ օգոստոս ամսին՝ Բերձորում եւ Մարտակերտի շրջանում:

Ինչ վերաբերում է հոգեբանական կամ տեղեկատվական բաղադրիչի կիրառմանը, ապա պետք է փաստել, որ վերոհիշյալ ռազմական սադրանքներն ադրբեջանական կողմն իրականացրել է քարոզչական հող նախապատրաստելուց հետո, երբ պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, թե, իբր, հայկական ԶՈւ-ները դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս կերպ կարողացել են ստեղծել պատեհ առիթ՝ նախահարձակ գործողություններ իրականացնելու համար:

Ադրբեջանական կողմից տարվող հոգեբանական պատերազմը չի ավարտվում այսքանով: Բավական է հիշել ընթացիկ տարվա սկզբին՝ ձմռան ամենացուրտ ժամանակահատվածում, ՀՀ-ից Արցախ ձգվող գազատարի խափանումները, ինչի հետեւանքով արցախահայությունը ժամանակ առ ժամանակ զրկվում էր գազի մատակարարումից: Այսպիսի հոգեբանական ներազդեցության միջոցով Ադրբեջանը փորձում է լրջագույն կենցաղային խնդիրներ ստեղծել Արցախում ապրող հայերի համար եւ այդ կերպ հայաթափել Արցախը: Այս նույն համատեքստում էլ պետք է դիտարկել սույն թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպանական» ակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ապա՝ Արցախ գազամատակարարման դադարեցումը, որոնք նույնպես հայկական երկու պետությունների դեմ Ադրբեջանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչներից են:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031