Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությանը խաբել են: Պարզվել է, որ ընկերությունը մատուցել է թերի ծառայություն. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 15,2022 11:35

ՀՀ ոստիկանությանը խաբել են:

Այսպես, ՀՀ ոստիկանության կարիքների համար նախորդ տարվա դեկտեմբերին Լոռու եւ Շիրակի մարզերի հերթապահ պարեկային մեքենաների համար համացանցային ձեռքբերման նպատակով էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպվել է գնման ընթացակարգ:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 320 հազար դրամ: Հետո պարզվել է, որ այս ընկերությունը մատուցել է թերի ծառայություն: Բացի այս, մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրով սահմանվել է հստակ պահանջ, ըստ որի՝ տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա 300կմ/ժ արագությամբ շարժվելիս: Ավելին՝ մատակարարը ՀՀ ոստիկանություն ներկայացրել է ցպահանջ գրություն, ըստ որի՝ ABETECHS GmbH ընկերության գործադիր տնօրենը հավաստում է, որ տեսախցիկները կարող են տարբերակել եւ ճանաչել պետհամարանիշները մինչեւ 400 կմ/ժ արագությամբ շարժվելիս:

Պատասխանատու ստորաբաժանումը, առանց փորձաքննության կամ ստուգաչափման, հիմք ընդունելով գրությունը, տվել է դրական եզրակացություն, որ մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, բայց հետո ոստիկանության եւ Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031