Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ապահովել անխափան գազամակատակարարումն Արցախ:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը բանակցություններին՝ առանց հարկադրանքի: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։
Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակիչներին գազի անխափան մատակարարումը։
Ի վերջո, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ նրանց ազատ տեղաշարժը»,- ասվում է կազմակերպության թուիթերյան հրապարակման մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
We call on the int'l community to reiterate its support for negotiations without coercion. Azerbaijan must cease its blockage of the Lachin corridor— the only road connecting Nagorno-Karabakh to the outside world. (1/3)https://t.co/39f9basCYd
— Freedom House (@freedomhouse) December 14, 2022