Տավուշի մարզի նպաստառու ընտանիքներում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 157 երեխա:
Բարերար Միքայել Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է սահմանամերձ Տավուշում և նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող անչափահաս բոլոր երեխաներին միանվագ տրամադրել 700 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: